Բաժին. Ֆինանսական

2017թ. հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների ներմուծումն աճել է 112.6%-ով

Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 30,612 ավտոմեքենա։ 2016թ. համանման տվյալների համեմատ ներմուծման ծավալներն աճել են 112.6%-ով կամ 16,212-ով։

Միևնույն ժամանակ, կահույքի ներմուծման ծավալներն աճել են 342.8%-ով և կազմել 22,105 հատ։

Share