Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։ Հաշվի առնելով ներկա ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում գործող սահմանափակումները՝ կողմերը անդրադարձել են պետական-մասնավոր հատված գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման և ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին:

Միաժամանակ ՎԶԵԲ-ի փոխնախագահը ներկայացրել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նոր ղեկավարին, ով իր պարտականությունները կստանձնի 2018 թվականի հունվարից:

Share