Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերից 15-ն աշխատում են շահույթով, 2-ը՝ վնասով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործունեություն է ծավալել 17 առևտրային բանկ, որոնցից 14-ն աշխատել են շահույթով: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին շահույթով աշխատող 14 առևտրային բանկերը միասին ապահովել են 30 մլրդ 705 մլն ՀՀ դրամի շահույթ: Միևնույն ժամանակ, մյուս 3 բանկերի կրած ընդհանուր վնասը կազմել է 589 մլն ՀՀ դրամ:

Արդյունքում, հաշվետու ամսվա վերջի դրությամբ մեր երկրի բանկային համակարգի համախառն շահույթը կազմել է 30 մլրդ 116 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում մեր երկրի բանկային համակարգում տեղի են ունեցել միավորումներ, որոնց արդյունքում բանկերի թիվը 22-ից կրճատվել է 17-ի: Այս 17 բանկերը միասին ունեն 519 մասնաճյուղ:

Share