Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. 9.2% եկամուտների աճ՝ 10 ամսում

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ամփոփել է ցուցանիշները

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ  շուրջ 16 տոկոս: Ի դեպ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.1 մլրդ դրամով կամ 31,5 տոկոսով:

Share