Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի դեկտամբերի 18-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMUNIBB23ER4) բորսայում կշրջանառվեն UNIBB3 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում: 

———–

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն: 2015թ.-ին բանկը վերակազմավորվել է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: Յունիբանկը 2008թ.-ի դեկտեմբերի 29-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.unibank.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share