Բաժին. Ֆինանսական

Հայտարարություն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

Ծրագրին մասնակցել ցանկացող, կաթիլային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 22-րդ կետի 2) ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պայմաններին և չափանիշներին, կարող են Ծրագրում ներկայացված (էջ 11) ձևաչափին համապատասխան հայտ ներկայացնել Նախարարություն:

Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվի կայքում:

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսա­վարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրումն իրականացվում է վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Share