Բաժին. Ֆինանսական

Նավթի գները նվազել են – 16/01/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 63.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 69.01 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share