Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 30/01/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 480.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 596.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 8.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.37 դրամով և կազմել 676.39 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 144.58 դրամով և կազմել 20765.99 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.02 դրամով և կազմել 267.87 դրամ: Պլատինի գինը նվազել է 93.37 դրամով և կազմել 15622.59 դրամ:

Share