Բաժին. Ֆինանսական

Նոր կոնվենցիա միջազգային հարկային համագործակցության ոլորտում

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձա¬նագ¬¬րու¬թյամբ փոփոխված): Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է  եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձևա¬չափերը` կանխելով հարկումից խուսափելը և նպաստելով հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելուն:

Կոնվենցիայի հիմնական նպատակն է ստեղծել միջազգային համագործակցության համար բարեն¬պաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարե¬լագործ-ման համար` միևնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտա¬վորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայ¬քարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:

Նշենք նաև, որ Հայաստանը թվով 117-րդ երկիրն է, որը միացել է կոնվենցիային

 

Share