Բաժին. Ֆինանսական

Mercedes-Benz-ը ավտոմեքենաշինութան ոլորտի և Եվրոպայի 2018թ. ամենաթանկ բրենդն է

Brand Finance վերլուծական գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի խոշորագույն բրենդների ցուցակը։

Ցուցակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցրել գերմանական Mercedes-Benz-ը, որի արժեքը գնահատվել է 43.930 մլրդ դոլար։ 2017թ.-ի համեմատ գերմանական ավտոհսկայի բրենդն աճել է 24%-ով։ 2017թ.-ին Mercedes-Benz-ը ցուցակի 20-րդ հորիզոնականում է։ Հինգերորդը ճապոնական Honda-ն է՝ 22.132 մլրդ դոլար՝ +4%։

Հավելենք նաև, որ Mecedes-Benz-ը նաև Եվրոպայի ամենաթանկ բրենդն է, որին հետևում են BMW-ն, T (Deutsche Telekom in Germany)-ը, Shell-ը և Volkeswagen-ը։

Mercedes-Benz-ի հաջողությունն ամենևին էլ պատահական չէ, վերջին տարիների անընդմեջ աճը և ռոկորդային վաճառքները գերմանական ընկերությանը թույլ տվեցին շրջանցել վաղեմի մրցակից Toyota-ին։

Share