Բաժին. Ֆինանսական

ՀՀ Խոշոր Հարկատուներ. 2017թ.` Գազպրոմ Արմենիան առաջինն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2017թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, Գազպրոմ Արմենիա ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 39.72 մլրդ դրամ հարկ՝ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ -2.67 մլրդ դրամ կամ -6.28%: Գրանդ Տոբակոն երկրորդ հորիզոնականում է՝ 34.75 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ +12.18 մլրդ դրամ կամ +53.96%: Հայաստանի Էլեկտրական Ցանցերը երրորդն է՝ 22.04 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. համեմատ +4.77 մլրդ դրամ կամ +27.64%։

Ալեքս Հոլդինգը չորրորդն է՝ 21.47 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ +6.6 մլրդ դրամ կամ +44.43%։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հինգերորդն է՝ 18.67 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ +9.55 մլրդ դրամ կամ +104.68%։ Վեցերորդ հորիզոնականում Գեոպրոմայնինգ գոլդն է՝ 13.46 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. համեմատ +4.08 մլրդ դրամ կամ +43.51%։ ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը յոթերորդն է՝ 12.60 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ -1.19 մլրդ դրամ կամ -8.65%։ Ութերորդ հորիզոնականում Ֆլեշն է, որի վճարած հարկերի ծավալը 12.46 մլրդ դրամ է՝ 2016թ. համեմատ +1.55 մլրդ դրամ կամ +14.23%։ Ջեյ Թի Այ Արմենիան իններորդն է՝ 11.99 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ +2.68 մլրդ դրամ կամ +28.72%։ Տասնյակը եզրափակում է ՝ Ֆիլիպ Մորիս Արմենիան 11.64 մլրդ դրամ՝ 2016թ. համեմատ +2.37 մլրդ դրամ կամ +25.54%:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 198.8 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշից ավել է 39.93 մլրդ դրամով կամ 25.13%-ով։

Ինչ կայանում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 487.53 մլրդ դրամ է, ինչը 52.56 մլրդ դրամով կամ 12.08%-ով գերազանցում է 2016թ.-ի համանման ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 807.4 մլրդ դրամ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 91.01 մլրդ դրամով կամ 12.70%-ով։

10 խոշոր հարկատուներից 3-ը ներկայացնում են ծխախոտագործության, 3՝ էներգակիրների, 2՝ հանքարդյունաբերության, մեկական՝ էներգետիկայի և առևտրի ոլորտները։

Share