Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 02/02/18

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում հաստատել է «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները,  լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ը, գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Նաիրի Մատինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 501, «ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 753 և «ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիաները, հաշվառվել է «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:

Share