Բաժին. Ֆինանսական

Նավթի գներն աճել են – 12/02/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.73%-ով և կազմել 59.63 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.37%-ով և կազմել 63.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share