Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 28/02/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 61.71 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 64.70 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.17%-ով և կազմել 1316.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 16.39 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.35%-ով և կազմել 978.02 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 2138.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 6989.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 2534.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 13840.00 դոլար, անագի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 21645.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 3459.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 81250.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.50%-ով և կազմել 25029.20 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 2713.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 7273.01 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 12435.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 5320.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 7231.91 կետ, ռուսական MICEX ինդեքսը նվազել է 1.93%-ով և կազմել 2296.80 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 1.84%-ով և կազմել 1289.41 կետ:

Share