Բաժին. Ֆինանսական

Bloomberg և Reuters գործակալությունների մասնաբաժինները ֆինանսական տեղեկատվության շուկայում նվազում են

Burton-Taylor խորհրդատվական ընկերությունը ֆինանսական լրատվության շուկայի միտումների մասին զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն 2017թ.-ին ֆինանսական տեղեկատվության համաշխարհային շուկան աճել է 3.6%-ով և կազմել 28.5 մլրդ դոլար։ Սա վերջին 6 տարում արձանագրված աճի ամենաբարձր ցուցանիշն է։

Ֆինանսական լրատվության առաջատարներ են մնում ամերիկյան Bloomberg և բրիտանական Reuters գործակալությունները, որոնց մասնաբաժինները կազմել են՝ 33.2% և 22.5%, հատկանշական է, որ երկու գործակալության մոտ էլ արձանագրվել է մասնաբաժնի անկում՝ -0.2 և -0.6 տոկոսային կետ։

Burton-Taylor International-ի հիմնադիր Դուգլաս Թեյլորը նշել է, որ Bloomberg և Reuters գործակալությունների մասնաբաժինների անկումը պայմանավորված է մրցակցության սրմամբ։ Թեյլորը հավելել է, որ շատ ու շատ ներդրողներ այժմ գերադասում են ծառայություններ, որոնք տրամադրվում են առանց թանկարժեք տերմինալների։

Share