Բաժին. Ֆինանսական

Youtube հարթակը գործարկել է համակարգչի տեսախցիկով ուղիղ հեռաձակումների իրականացման գործառույթը

Youtube առաջատար տեսահարթակը վերջապես գործարկել է համակարգչային տեսախցիկների (webcam) միջոցով ուղիղ հեռարձակումների իրականացման հնարավորությունը։ Ուղիղ եթերները հնարավոր է իրականացնել Chrome-ի միջոցով՝ հատուկ հավելվածի օգնությամբ։

Ուղիղ եթերը գործարկելու համար հարկավոր է մուտք գործել youtube.com/webcam և սեղմել Go live կոճակը։ Ուղիղ եթերը հնարավոր է սկսել նաև Youtube-ի ցանկացած էջից՝ սեղմելով վերին աջ անկյունում գտնվող համապատասխան կոճակը։

Ուղիղ հեռարձակում իրականացնելու համար օգտատերը պետք է ունենա հեռախոսահամարի միջոցով ստուգված օգտահաշիվ։

Youtube-ից նաև տեղեկացրել են, որ առաջիկա ամիսներին ուղիղ հեռարձակումների գործառույթը կգործարկվի ASUS, LG, Motorola, Nokia և Samsung ապրանքանիշերի որոշ սմարթֆոնների համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share