Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 11/04/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.36 դրամով և կազմել 483.12 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.29 դրամով և կազմել 597.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 7.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.18 դրամով և կազմել 685.79 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 166.96 դրամով և կազմել 20797.46 դրամ: Արծաթի գինն աճել է 3.04 դրամով և կազմել 256.13 դրամ: Պլատինի գինն աճել է 133.56 դրամով և կազմել 14429.85 դրամ:

Share