Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/04/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 66.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 71.82 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.86%-ով և կազմել 1343.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.96%-ով և կազմել 16.50 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.29%-ով և կազմել 931.77 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 2212.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.60%-ով և կազմել 6788.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 2332.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 13650.00 դոլար, անագի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 20900.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.95%-ով և կազմել 3113.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 91500.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 24483.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 2663.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 7140.25 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 12415.01 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 5309.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 7258.34 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 2210.05 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 3.84%-ով և կազմել 1125.09 կետ:

Share