Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանի ԿԲ-ն կայուն Է համարում արժութային շուկայի իրադրությունը

Ռուսաստանի բանկը բավականաչափ կայուն Է համարում երկրի արժութային շուկայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Քսենյա Յուդաեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արժութային շուկայում մենք բավականաչափ հավասարակշռված իրադրություն ենք տեսնում, մշտապես եղել են արժույթի վաճառքի եւ գնման առաջարկություններ… Ռուբլու փոխարժեքի փոփոխականությունը չի գերազանցել այն արժեքները, որոնք դիտվում Էին փոփոխականության աճի նախորդ շրջաններում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով «Գանձապետարան 2018» բանկային համաժողովում:

Նրա խոսքով՝ առավել սթրեսային օրերին՝ ապրիլի 9-ին եւ 10-ին, իրացվելիության ցուցանիշները ցածր Էին վերջին ամիսների համար սովորական ցուցանիշներից, բայց դրանք Էապես ավելի լավ Էին, քան փոփոխականության աճի անցած շրջաններում:

Share