Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի մայիսի 15-ից 18-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի մայիսի 14-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը կազմում է 35 000 ՀՀ դրամ (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում) կամ 30 000 ՀՀ դրամ (առանց «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրման): Դասընթացի արժեքը ներառում է ԱԱՀ-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ մայիսի 15-ին

18:30-20:00 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ՝ Ա. Վարդանյան, Ա. Վարդումյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ՝ Ա. Վարդանյան, Ա. Վարդումյան

Դասընթացի 2-րդ օր մայիսի 16-ին

18:30-20:00 – Թեմա 2. Շահութահարկ՝ Գ. Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2.Շահութահարկ՝ Գ. Օհանյան

Դասընթացի 3-րդ օր՝ մայիսի 17-ին

18:30-20:00 – Թեմա 3. Եկամտային հարկ՝ Մ. Մանուկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Եկամտային հարկ՝ Մ. Մանուկյան

Դասընթացի 4-րդ օր՝ մայիսի 18-ին

18:30-20:00 – Թեմա 4. Հարկային հսկողություն՝ Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 4. Հարկային հսկողություն՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ

1. Արթուր Վարդանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի պետ

2. Աստղիկ Վարդումյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի ավագ հարկային տեսուչ

3. Մարիամ Մանուկյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Սամվել Եղիկյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գոհար Օհանյա` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ

Share