Բաժին. Ֆինանսական

Beeline. Շուշիի ազատագրման օրվա առթիվ ` անվճար զանգեր դեպի Արցախ

Beeline-ը հայտարարում է Շուշիի ազատագրման օրվա առթիվ տոնական ակցիայի անցկացման մասին:

2018 թ. մայիսի 9-ին ժամը 00:00-ից մինչև 23:59-ը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր բաժանորդները կարողանան առանց գումարի մասին մտահոգվելու շնորհավորել իրենց հարազատներին և բարեկամներին հաղթանակի օրվա կապակցությամբ: Beeline-ը պարբերաբար վերանայում է սակագները և անակնկալներ է մատուցում իր ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին, և այս մեկը սպասվող բազմաթիվ անակնկալներից մեկն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները մինչև 2019 թ․ հունվարի 15 կարող են ուղիղ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ինչպես նաև զանգահարել Ռուսաստանի ֆիքսված ցանցեր 15 դր/րոպե սակագնով:

Share