Բաժին. Ֆինանսական

Samsung-ը 4K էկրաններ է պատրաստում Galaxy S10 սմարթֆոնների համար

Հարավկորեական Samsung Electronics կորպորացիան աշխատում է Galaxy S10 սմարթֆոնի նոր գերպարզ էկրանի ստեղծման ուղղությամբ։ Էկրանի կետային խտությունը հասնում է աննախադեպ 600PPI ցուցանիշի։

Samsung-ի վերջին առաջատար սմարթֆոնների կետային խտությունները հետևյալն են՝ Galaxy S9 – 570PPI, Galaxy S9+ – 530PPI, որոնց կետային չաափը WQHD+ է կամ 2960x1440px, նոր էկրանների կետային չափը կհասնի կամ WQHD – 4К կամ Ultra HD – 3840x2160px:

Samsung Galaxy S10 սմարթֆոնների շարքը կներկայացվի CES 2019 ցուցահանդեսի ընթացքում՝ 2019թ.-ի հունվար սկզբին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share