Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/05/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.14%-ով և կազմել 71.15 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը չի փոխվել և կրկին կազմել է 78.33 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.52%-ով և կազմել 1293.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.51%-ով և կազմել 16.30 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.39%-ով և կազմել 899.83 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.92%-ով և կազմել 2296.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 6862.00 դոլար, կապարի գինն աճել է 2.20%-ով և կազմել 2392.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.72%-ով և կազմել 14355.00 դոլար, անագի գինն աճել է 0.48%-ով և կազմել 20950.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.39%-ով և կազմել 3045.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 91000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 24706.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 2711.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7351.63 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 12970.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 5553.16 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 7722.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.98%-ով և կազմել 1178.76 կետ:

Share