Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. զգալիորեն բարելավվել են որոշ վարկերի տրամադրման պայմանները

Կոնվերս Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման ակցիա՝ զգալիորեն բարելավելով վարկավորման պայմանները: Վարկեր տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով:

«Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ , նախ և առաջ, պարզեցվել է վարկավորման գործընթացը: Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/ համարժեք արտարժույթի չափով վարկավորման համար եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը կատարվում են անվճար, իսկ Գրավադրվող գույքի նախնական գնահատման և Նոտարական վավերացման ծախսերը հոգում է Բանկը», – ասացին Բանկում:

Ակցիայի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկեր են տրամադրվում մինչև 180 ամիս, իսկ անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Ակցիան գործում է մինչև 2018թ հունիսի 30-ը:

Ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/action/ հղումով:

Share