Բաժին. Ֆինանսական

«Վարդանյան ընտանիք» հիմնադրամը մանրամասնել է Երևանի 2800-ամյակի այգու բարեկարգման աշխատանքները

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը տեսանյութ է տարածել, որում մանրամասներ է ներկայացրել  Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամից հայտնում են, որ այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ, և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է:

Share