Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/05/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 71.63 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.18%-ով և կազմել 79.53 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1287.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.24%-ով և կազմել 16.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 890.48 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2312.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 6808.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 2335.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 14470.00 դոլար, անագի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 20825.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 3062.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 91000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 24713.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 2720.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 7382.47 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 13114.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 5621.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 7787.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 1181.61 կետ:

Share