Բաժին. Ֆինանսական

Մանե Թանդիլյանն առաջարկել է մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի գործարկումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնության մասին։

«Նախագիծ եմ ներկայացրել կառավարության քննարկմանը կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի առաջիկա գործարկումը մեկ տարով հետաձգելու համար։ Կուտակայինի մասով այս պահին սա առաջնահերթ խնդրի լուծումն է», – գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դեմ Եմ» շարժման ամենաակտիվ մասնակիցներից էր։ Թանդիլյանի կողմից նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո շատերին էր հետաքրքրում Թանդիլյանի դիրքորոշումը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր բաղադրիչի նկատմամբ։

Share