Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանում Հեյդար Ալիևի դիմանկարով թղթադրամ է թողարկվել

Ադրբեջանի կենտրոնական բանկը երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարով մանաթ է թողարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի պատկերով թողարկվել են 200-մանաթանոց թղթադրամները, ինչը միտված է հավերժացնելու նրա հիշատակը:

Հեյդար Ալիևի նկարով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել մայիսի 24-ից:

Share