Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ի ներկայացուցչին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրենսիս Մալիժը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել կիսվել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար:

Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում ևս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, և հույս հայտնել, որ այն կզարգանա նաև նոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մի շարք հարցեր և հնարավոր զարգացումները` մատնանշելով կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը:

Share