Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլոր­տում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշ­տաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը:

Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գու­մարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: Մնում է, որ նոր իշխանությունը կարո­ղանա վերադարձնել այդ թալանված միջոցները», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share