Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/06/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 65.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.59%-ով և կազմել 75.29 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.81%-ով և կազմել 1275.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.33%-ով և կազմել 16.31 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.33%-ով և կազմել 861.99 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 2179.00 դոլար, պղնձի գինը նվազել է 4.28%-ով և կազմել 6837.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2419.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.79%-ով և կազմել 14615.00 դոլար, անագի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 20375.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.03%-ով և կազմել 3023.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 80250.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 24700.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 2762.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 7725.59 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.22%-ով և կազմել 12677.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 5390.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7603.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 1096.92 կետ:

Share