Բաժին. Ֆինանսական

ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեն քվեարկել Է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին

Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 27-ին քվեարկել Է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած քաղաքացի, ով իր մոտ ունի 10 հազար եվրո կամ ավելի գումար, պարտավոր Է այն հայտարարագրել մաքսային մարմիններում:

«Հայտարարագիրը պետք Է ներկայացվի անկախ այն բանից, թե ճանապարհորդը կանխիկ դրամը տանում Է իր հետ, ուղեբեռում թե փոխադրամիջոցներով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նոր կանոնակարգով վերահսկողությունը կիրականացվի թղթադրամների, բանկային վճարագրերի, կանխավճարված բանկային քարտերի եւ ոսկու նկատմամբ:

Եթե կանխիկ դրամն առաքվում Է փոստով, սուրհանդակային ծառայությամբ կամ կոնտեյներներով, իշխանություններն իրավունք կունենան առաքիչից կամ ստացողից պահանջել հայտարարագիր գրավոր կամ Էլեկտրոնային ձեւով: Նորամուծությունը պետք Է հաստատեն Եվրախորհրդարանը եւ ԵՄ-ի խորհուրդը: Օրենքն ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակավելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share