Բաժին. Ֆինանսական

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության կայքից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի մակրոտնտեսական կայունության, պետական պարտքի կառավարման մեխանիզմների, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի հետ կապված  հարցեր:

Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք է ստեղծում արդյունավետ և հեռանկարային ծրագրերի իրականացման համար:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է  երկու կողմերի միջև փորձի փոխանակումը, մասնավորապես` ֆինանսական կառավարման մշակույթի և կարողությունների համատեքստում:

Մերսի Տեմբոնն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները նոր հնարավորություններ կստեղծեն առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Share