Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 06.07.2018

 Հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 65,017,091 ԱՄՆ դոլար  482,08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  76,711,504 ԱՄՆ դոլար 483,29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,000,000 դոլարի առք և վաճառք 483,16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,458,350 եվրո 561,25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,399,398 եվրո 563,48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

    Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,476,788,162 ՌԴ ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 568,960,736 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 72.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 71.3 մլն ԱՄՆ դոլար: 

Share