Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի հուլիսի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի հուլիսի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը կազմում է 35 000 ՀՀ դրամ (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրումը) կամ 30 000 ՀՀ դրամ (առանց «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրման): Դասընթացի արժեքը ներառում է ԱԱՀ-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 24-ին

18:30-20:00 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

Դասընթացի 2-րդ օր հուլիսի 25-ին

18:30-20:00 – Թեմա 2. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

Դասընթացի 3-րդ օր՝ հուլիսի 26-ին

18:30-20:00 – Թեմա 3. Շահութահարկ, Գ.Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 3. Շահութահարկ, Գ.Օհանյան

Դասընթացի 4-րդ օր՝ հուլիսի 27-ին

18:30-20:00 – Թեմա 4 . Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 4 . Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

Դասավանդողներ

1. Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

2. Մարիամ Մանուկյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

3. Սամվել Եղիկյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գոհար Օհանյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի ավագ հարկային տեսուչ

Share