Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 20/07/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 480.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.42 դրամով և կազմել 560.16 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.08 դրամով և կազմել 625.72 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 106.60 դրամով և կազմել 18813.94 դրամ: Արծաթի գինն աճել է 0.01 դրամով և կազմել 238.58 դրամ: Պլատինի գինը նվազել է 184.90 դրամով և կազմել 12330.93 դրամ:

Share