Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներ – 23/07/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.36%-ով և կազմել 67.80 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.43%-ով և կազմել 72.93 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.31%-ով և կազմել 1238.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.25%-ով և կազմել 15.38 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.28%-ով և կազմել 833.50 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.30%-ով և կազմել 2031.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.55%-ով և կազմել 6099.00 դոլար, կապարի գինն աճել է 0.59%-ով և կազմել 2120.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.92%-ով և կազմել 13540.00 դոլար, անագի գինն աճել է 0.57%-ով և կազմել 19435.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.91%-ով և կազմել 2583.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 25044.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 2806.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 7841.87 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 12548.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 5378.25 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 7655.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.38%-ով և կազմել 1129.92 կետ:

Share