Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 08/08/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 66.78 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.99%-ով և կազմել 72.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.17%-ով և կազմել 1223.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 15.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 831.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 2045.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 6143.00 դոլար, կապարի գինն աճել է 0.52%-ով և կազմել 2146.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.68%-ով և կազմել 13970.00 դոլար, անագի գինն աճել է 0.23%-ով և կազմել 19695.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.71%-ով և կազմել 2620.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.33%-ով և կազմել 57000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 25583.75 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 2857.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7888.33 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 12633.54 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 5501.90 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 7776.65 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.91%-ով և կազմել 1113.78 կետ:

Share