Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 15/08/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 483.02 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.88 դրամով և կազմել 546.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.86 դրամով և կազմել 614.45 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 52.41 դրամով և կազմել 18588.75 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.33 դրամով և կազմել 233.49 դրամ: Պլատինի գինը նվազել է 124.50 դրամով և կազմել 12516.74 դրամ:

Share