Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 29/08/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 482.60 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.80 դրամով և կազմել 563.24 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 7.10 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 621.83 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 220.75 դրամով և կազմել 18809.21 դրամ: Արծաթի գինն աճել է 4.29 դրամով և կազմել 231.19 դրամ: Պլատինի գինն աճել է 291.52 դրամով և կազմել 12490.34 դրամ:

Share