Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 29/08/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.71%-ով և կազմել 69.70 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.94%-ով և կազմել 77.39 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.03%-ով և կազմել 1196.63 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.16%-ով և կազմել 14.88 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.01%-ով և կազմել 798.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.41%-ով և կազմել 2115.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.66%-ով և կազմել 6125.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2087.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.12%-ով և կազմել 13540.00 դոլար, անագի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 19100.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.92%-ով և կազմել 2532.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.94%-ով և կազմել 65750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 26124.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 2914.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 8109.69 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 12561.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 5501.33 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 7563.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1085.01 կետ:

Share