Բաժին. Ֆինանսական

Amazon-ի կապիտալիզացիան առաջին անգամ հասել է 1 տրիլիոն դոլարի

Amazon (Ամազոն) առցանց առևտրի հարթակը Apple-ից հետո ամերիկյան երկրորդ կազմակերպությունն է, որ հասել է 1 տրիլիոն դոլարի շեմին։ 

Նասդաք բորսայում Ամազոնի բաժնետոմսերը սեպտեմբերի 4-ի աճուրդի ժամանակ հասել են 2050,5 դոլարի, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի։

Դրանից հետո Ամազոնի բաժնետոմսերի կապիտալիզացիան մի փոքր ընկել է՝ 1 բաժնետոմսի համար հասնելով 2034,9 դոլարի։ 

Ըստ 2018 թ․ երկրորդ եռամսյակի Ամազոնի զեկույցի՝ բորսա է հանված ընկերության 478,189 բաժնետոմս։ 1 տրիլիոն դոլարի հասնելու համար 1 բաժնետոմսի գինը պետք է կազմեր 2050.27 դոլար։ 2018 թ․ սկզբից Ամազոնի բաժնետոմսերը աճել են 70%-ով։

Հիշեցնենք, որ Ամազոնը դարձել է ամերիկյան երկրորդ կազմակերպությունը, որի կապիտալիզացիան բորսայում հասել է 1 տրիլիոն դոլարի։ Օգոստոսի սկզբին այս նշաձողին հասել էր Apple-ը, իսկ աշխարհում 1 տրիլիոն դոլարի շեմը առաջինը հատել է PetroChina չինական ընկերությունը՝ 2007 թվականի նոյեմբերին, որի բաժնետոմսերի արժեքն աճել է Շանհայի բորսաներում, սակայն արդեն հաջորդ օրը ընկերության կապիտալիզացիան նվազել է և կես տարի անց այն 500 մլրդ դոլարից ցածր է գնահատվել։

Share