Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի սեպտեմբերի 14-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի սեպտեմբերի 13-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել   060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Սեպտեմբերի  14-ին

18:30-20:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, Արմինե Մաթոսյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Կադրային գործի վարում, Արմինե Մաթոսյան

Դասընթացի դասավանդողներ.

1. Արմինե Մաթոսյան` Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ

Share