Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/09/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 485.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.99 դրամով և կազմել 563.68 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 7.08 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 633.22 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 85.50 դրամով և կազմել 18653.12 դրամ: Արծաթի գինն աճել է 0.42 դրամով և կազմել 220.84 դրամ: Պլատինի գինն աճել է 51.83 դրամով և կազմել 12293.96 դրամ:

Share