Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 15/10/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.03%-ով և կազմել 71.72 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.50%-ով և կազմել 80.76 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.57%-ով և կազմել 1234.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.69%-ով և կազմել 14.69 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.12%-ով և կազմել 842.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.96%-ով և կազմել 2048.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.66%-ով և կազմել 6304.00 դոլար, կապարի գինն աճել է 6.39%-ով և կազմել 2030.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.36%-ով և կազմել 12800.00 դոլար, անագի գինն աճել է 0.32%-ով և կազմել 19050.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.65%-ով և կազմել 2635.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 62000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 25250.55 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 2750.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 7430.74 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 11614.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 5095.07 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 7029.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 1146.72 կետ:

Share