Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկը՝ Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ամփոփելով «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության արդյունքները, Կոնվերս Բանկը  ճանաչել են լավագույնը` ռեպո և սվոպ գործառնություններում:

«Կոնվերս Բանկը «Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվում երրորդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Բանկի հերթական մրցանակը վկայում է բորսայական հարթակներում բանկի ակտիվ գործունեության և թիմային արդյունավետ աշխատանքի մասին»,-  ասել են Կոնվերս բանկում:

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն իններորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

Share