Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներ – 23/10/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.58%-ով և կազմել 66.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.05%-ով և կազմել 76.24 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 4.97%-ով և կազմել 1241.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.98%-ով և կազմել 14.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 7.20%-ով և կազմել 833.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 2013.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.45%-ով և կազմել 6280.00 դոլար, կապարի գինն աճել է 1.28%-ով և կազմել 2017.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 12575.00 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 19200.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.45%-ով և կազմել 2666.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 60250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 25191.43 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 2740.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 7437.54 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.17%-ով և կազմել 11274.28 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.69%-ով և կազմել 4967.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 6955.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 1106.82 կետ:

Share