Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան. ID քարտերը կդառնան կուտակային (cashback), իսկ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ը մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաև որպես կուտակային (cashback) քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ, հավելել է Անանյանը։

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է նաև մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից։

Share