Բաժին. Ֆինանսական

Երևանում նոյեմբերի 23-24-ը կանցկացվի «Բանկեր, վարկեր, ներդրումներ և տնտեսություն» էքսպոն

«Թագուհի Նեֆերտիտի Կենտրոն» ՍՊԸ հայտարարել է, որ նոյեմբերի 23-24-ին Երևանում կազմակերպվում է «Բանկեր, վարկեր, ներդրումներ և տնտեսություն» էքսպոն, որի տեղեկատվական բաններին (կից ներկայացվում է) պատկերված է ՀՀ կենտրոնական բանկի լոգոն:

Ողջունելով բանկային գործունեության հանրայնացման վերաբերյալ բոլոր նախաձեռնությունները, այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը որևէ կերպով չի աջակցում և որևէ մասնակցություն չունի հիշյալ միջոցառմանը: ԿԲ լոգոն կազմակերպության կողմից օգտագործվել է առանց համապատասխան համաձայնություն ստանալու:

Share