Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն կենտրոնական բանկերին խորհուրդ Է տվել թվային արժույթ ստեղծել

Կենտրոնական բանկերը պետք Է ուսումնասիրեն սեփական թվային արժույթի թողարկման հարցը՝ փոխհատուցելու համար կանխիկ դրամի օգտագործման նվազումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:

«Ամբողջ աշխարհում տարբեր կենտրոնական բանկեր լրջորեն քննարկում են այս գաղափարները, այդ թվում՝ Կանադայում, Չինաստանում, Շվեդիայում եւ Ուրուգվայում: Դրանք, ինչպես եւ ԱՄՀ-ն ընթանում են փոփոխություններին եւ նոր մտածողությանը համաքայլ»,- ասել Է նա ԱՍԵԱՆ-ի՝ Սինգապուրում ընթացող գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ պետությունները եւ կենտրոնական բանկերը կարող են գտնել իրենց դերը ձեւավորվող թվային տնտեսության բնագավառում՝ խուսափելու համար այն իրավիճակից, երբ «չափազանց շատ իշխանություն Է կենտրոնացած վճարումների ոչ մեծ թվով մասնավոր ուռճացված գործարկուների ձեռքին»:

Լագարդն ընդգծել Է, որ ԱՄՀ-ն լիակատար վստահություն չունի, թե ինչպես պետք Է աշխատել նոր տեսակի վճարումների եւ արժույթների հետ, եւ որ կենտրոնական բնակերի մոտ կարող են զանազան բարդություններ ծագել, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Share